Փաստաբան գտնելու և կալանքից ազատելու խոստումով 39 հազար դոլար է հափշտակել. մեղադրական եզրակացություն

43-ամյա Դավիթը ամբաստնյալի աթոռին է հայտնվել խարդախությամբ մոտ 39 հազար դոլար հափշտակելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ հանցավոր ճանաչված  Սուսաննայի օրինական շահերը իրականացնելու նպատակով իրավաբանների հետ խորհրդակցելու, փաստաբան վարձելու, վերջինիս օգտին ապացույցներ ձեռք բերելու, գրավով ազատելու և այնուհետև վերաքննիչ բողոք ներկայացնելու պատրվակներով նրա աղջկանից` Նաիրայից պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր` 16 միլիոն 380 հազար դրամին դրամին համարժեք 39000 ԱՄՆ դոլար և խարդախությամբ տիրացել դրան:

Գործը քննվում է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ: Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել