Նման պահանջով համեմատաբար ավելիք քիչ դատարան են դիմում բջջային օպերատորներն ու ապահովագրական ընկերությունները: Իսկ պատասխանողները գլխավորապես ֆիզիկական անձիք են:
Համոզվելու համար պարզապես պետք է նայել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված նիստերի ժամանակացույցները:
Օրինակ, մայիսի 22-ին Լոռու մարզում քննվել է 49 գործ, որից միայն 5-ը չեն վերաբերել հիշյալ ընկերություններից կողմից գումարների բռնագանձմանը: Տվյալ դեպքում հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ միևնույն դատավորին մակագրված նմանատիպ գործերով նիստերը նշանակված են ընդամենը 5 րոպե պարբերականությամբ, իսկ որոշ գործեր էլ միևնույն ժամին:
Նման իրավիճակ է նաև մյուս բոլոր մարզերում: