Մայիսի 19-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1978 թ. ծնված Լիանա Խ.-ն և հայտնել, որ նախկին ընկերը` Կարեն Գ.-ն, իրեն փողոցում հրել է, քաշքշել, եկել իր տուն, հայհոյել, սպառնացել, ոտքով հարվածել և քարով կոտրել տան պատուհանի ապակիները:
Մեկնած օպերատիվ խմբին Լիանա Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, նախկին ընկերը` 1989 թ. ծնված Կարեն Գ.-ն, ձեռքով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Լիանա Խ.-ն նշել է նաև, որ նույն վիճաբանության ժամանակ Կարեն Գ.-ն սղոցը ցուցադրելով` տվել է սպանության սպառնալիք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կարեն Գ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է քննություն: