Մայիսի 19-ին, ժամը 16.42-ին փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` Հայկի արձանի մոտակայքում, տեղի ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 19 US 915, «Սուզուկի» մակնիշի 7335JT և «Մերսեդես» մակնիշի 5330JT պետհամարանիշերով ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է սյանը. ավտոմեքենաներից գազի արտահոսք չի եղել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1985 թ. ծնված Ա. Հ.-ը և 1992 թ. ծնված Ղ. Բ.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» և «Սուզուկի» մակնիշների ավտոմեքենաները: