Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 26.09.1995 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշմամբ Ազգային ժողովը որոշել է պատժի կրումից ազատել կանանց: Ինչպես նաև նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատել կիսով չափ, եթե հինգ տարուց ավելի ժամանակով կանայք ազատազրկման են դատապարտված:
Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում: