«Լրագրողների շնորհիվ Տիգրան Խաչատրյանի գործը պարզվեց». Աղվան Հովսեփյան

«Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու սկզբունքները» թեմայով այսօր Ծաղկաձորում ընթացող կլոր սեղանին մասնակցեց նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ով լրագրողների` Տիգրան Խաչատրյանի գործին առնչվող հարցերին անդրադառնալով նշեց. «Արդեն  Խաչատրյանը հարցաքննվում է,ինչ կարիք կա  նրան  բերման ենթարկել, եթե  քննիչի համոզելու արդյունքում ինքնակամ  ներկայացել է»:

Անդրադառնալով գործի շարժառիթին  Ա.Հովսեփյանը ասաց.« Ասեմ, որայդշարժառիթներն էական չեն. նախնական վարկածով շարժառիթը  կենցաղային է»:

Ինչ վերաբերում է ոստիկանապետին այդ գործի պատճառով ազատելուն, Ա.Հովսեփյանն ասաց.«Ես տեղեկություններ չունեմ, թե ինչո՞ւ է ոստիկանապետը հեռացված:Թե ինչքանով է կապված միջադեպի հետ, չեմ կարող ասել»:

Հովսեփյանը նաև նշեց, որ եթե լրագրողների մասնակցությունը չլիներ գործը չէր պարզվի. «Տուժողները բոլորովին այլ վկայություն են տվել, եղբայրներից մեկը ասել է, որ կամրջից է ընկել, անգամ վկա է բերել, իսկ մյուսը, որ մեքենայի վրա աշխատելիս վնասել է աչքը, և միայն նրանց մոր՝ լրագրողներին տրված հարցազրույցում է մանրամասն ներկայացվել դեպքը»:

Լիլիթ Շաբոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել