Ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

Մայիսի 15-ին, ժամը 17.25-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Կապան-Ճակատեն հատվածի 8-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 16 OU 551 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50 մ), ինչի հետևանքով վարորդը՝ 1958 թ. ծնված Ս. Գ.-ը, և ուղևորն արգելափակվել են ավտոմեքենայում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ե. Հ.-ին և 1982 թ. ծնված Կ. Թ.-ին տեղի ուժերով տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները վարորդին և ուղևոր՝ 1958 թ. ծնված Ա. Մ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել