Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին 2015 թվականի մայիսի 17-20-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը քննարկելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Հարությունյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: