Մահվան ելքով պայթյուն գազալցակայանում

Գառնի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է գազալցակայանի 24-ամյա աշխատակիցը: Պայթյունի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել ՀՀ Քննչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1 հասցեում գործող գազալցակայանում ավտոմեքենայի  լիցքավորման ընթացքում գազաբալոնի պայթյունի դեպքի առթիվ։

2015 թվականի  մայիսի 14-ին՝  ժամը 09:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1 հասցեում գործող, «Արտաշես Մկրտչյան» ԱՁ-ին պատկանող գազալցակայանում  Ն.Հարությունյանի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի  լիցքավորման ընթացքում  տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն, ինչի հետևանքով լիցքավորող Ռոման Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է:

Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157- րդ հոդվածի 2-րդ մասով՝ տեխնիկական անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն առաջացրել է տուժողի մահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել