86-ամյա ճապոնուհին ձերբակալվել է 50 տարի շարունակ մահացած ծնողների թոշակը ստանալու համար: Այս մասին գրում է The Daily News-ը:
Բանն այն է, որ ճապոնուհին գաղտնի է պահել ծնողների մահացած լինելու փաստը և 50 տարվա ընթացքում կուտակել ավելի քան 400.000 ԱՄՆ դոլար: Սակայն, այն փաստը, որ ամուսիններից մեկը այժմ 110, իսկ մյուսը 112 տարեկան պետք է լիներ, կասկած է հարուցել թոշակի վճարման հարցերով զբաղվող աշխատակիցների մոտ: Ավելի ուշ պարզվել է, որ ճապոնուհու մայրը մահացել է դեռևս 1965 թվականին, իսկ հայրը՝ 1968:
86-ամյա ճապոնուհին ձերբակալված է: Նրա նկատմամբ խարդախության մեղադրանք է առաջադրվել՝ ծնողների մահից ի վեր վերջիններիս թոշակը ապօրինաբար ստանալու համար:
Պատրաստեց` Լիլիթ Գասպարյանը