Մայիսի 10-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ–ից։
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան – Մեղրի հատվածի 40–րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34OT755 (վարորդ` Ս. Ն., ծնվ. 1965թ.) և «ՎԱԶ 2101» մակնիշի 34CO244 պետհամարանիշներով (վարորդ` Դ. Ա., ծնվ.1977թ.) ավտոմեքենաները:
Հրշեջ – փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Դ.Ա.-ին և Ս. Ն.-ին, ովքեր հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Ա.-ը հոսպիտալացվել է Արարատի ԲԿ: Բժիշկները Դ.Ա.-ի և Ս. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.Ա.-ինը՝ միջին ծանրության: Հրշեջ – փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները:
Իրավաբան.net