Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 8-ին, ժամը 21.00-ին, Վարդենիս քաղաքի Խաղաղության հրապարակից բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Վահան Թ.-ն, ով 2013 թ. հունիսի 13-ից ՌԴ Օրենբուրգի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 161 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /կողոպուտ/:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Գեղարքունիքի մարզի դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ` հետախուզումը նախաձեռնողին տեղեկացնելու համար: