Ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանում ԱՄՆ շրջանավարտներ ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է կրթական ցուցահանդես Երևանում: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԱՐՄԱԿԱԴ-ից:
Education USA կրթական ցուցահանդեսի ընթացքում ԱՄՆ-ի շուրջ 20 համալսարանների հայ և ամերիկացի ուսանողներ կպատմեն ԱՄՆ-ում ձեռք բերած բարձրագույն կրթության իրենց փորձի մասին կպատասխանեն այցելուների հարցերին:
Ցուցահանդեսի ընթացքում ներկաները կկարողանան ձեռք բերել ներկայացված համալսարանների վերաբերյալ նյութեր՝ բրոշյուրներ, տեղեկատվական թերթիկներ ու գրքույկներ:
Մանրամասների համար խնդրում ենք այցելել հետևյալ կայքէջ: