Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների և սկսնակների համար գլոբալ ինովացիոն ծրագրի շրջանակներում իրականացվում է մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների մրցույթ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԱՐՄԱԿԱԴ-ից:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, որոնք պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին՝
Էներգաարդյունավետություն
Վերականգնվողէներգիա
Թափոններից էներգիայի ստացում
Ջրային ռեսուրսներ
Լավագույն 4 բիզնես մոդելները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ հաղթողը նաև կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Cleantech Open-ի կոմից կազմակերպվող ամենամյա բիզնես ֆորումին: Այս տարի ծրագիրը նաև խրախուսական 2,000 ԱՄՆ դոլար պարգևներ կտրամադրի կին մասնակիցներին:
Մանրամասների համար խնդրում ենք այցելել հետևյալ կայքէջ: