Բելգիայի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականանցող նախագիծ է ներկայացվել

Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի «Ժողովրդավար ֆեդերալիստ ֆրանկոֆոններ» խմբակցությունը Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ նախատեսող օրինագիծ է ներկայացրել։

Ինչպես գրում է բելգիական La Libre թերթը, Ցեղասպանության ճանաչման հարցով քննարկումները վերադառնում են Ներկայացուցիչների պալատի օրակարգ։ «Ժողովրդավար ֆեդերալիստ ֆրանկոֆոնները» 1995թ. ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքի ընդլայնման մասին նախագիծ են ներկայացրել, որով օրենքը կտարածվի նաեւ Հայաստանում ու Ռուանդայում իրականացված, ինչպես նաեւ դատական կարգով միջազգայնորեն ճանաչված  այլ ցեղասպանությունների վրա։

Բրյուսելի մայրաքաղաքային շրջանի խորհրդի «Ժողովրդավարական ֆեդերալիստ ֆրանկոֆոններ» կուսակցությունը պատրաստում է փաստաթղթի տեքստը՝ նպատակ ունենալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը տարածաշրջանի եւ Բելգիայի ֆրանսիական համայնքի մակարդակով։

Նշենք, որ Բելգիայի Սենատը  1998թ.  ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը եւ կոչ արել Թուրքիային ընդունել սեփական անցյալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել