Առկա է լուրջ իրավական խնդիր համատեղ սեփականության օտարման դեպքում. փաստաբան

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը, խոսելով Հողային օրենսգրքից առանձնացրեց, դրա 72-րդ հոդված, երբ անձն իրավունք ունի դիմել ու խնդրել, որ ճանաչվի իր նախապատմության իրավունքը տվյալ հողամասի նկատմամբ. «Տվյալ դեպքում հողային հարաբերություններում ձեռքբերման վաղեմությունը չի տարածվում այն ծավալով, ինչ-որ տարածվում է քաղաքացիական օրենսդրության մեջ»,- ասաց պարոն Կիվիրյանը:

Նրա խոսքերով՝ եթե անձը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, կարող է պահանջել, որպեսզի ճանաչվի իր սեփականության իրավունքն, ապա հողային օրենսդրության այս ինստիտուտը առկա չէ. «Քաղաքացին կարող է պահանջել ձեռքբերման նախապատմության իրավունք, այսինքն՝ ոչ թե սեփականության իրավունք է ձեռք բերվում, այլ հետագայում, որպեսզի պետությունը որոշի դա օտարել, պարտավոր է առաջինն առաջարկել նրան, որովհետև քաղաքացին ունենում է նախապատմության իրավունք»,- ասաց պարոն Կիվիրյանը:

Նրա խոսքերով՝ ներկայումս դատարանները հաճախ այս ինստիտուտը չեն կիրառում, այսինքն՝ չեն ճանաչում անձի նախապատմության իրավունքը. «Դա օրենսդրական խնդիր չէ, այլ դատական պրակտիկայի հետ կապված խնդիր: Նման խնդիրներ բազմաթիվ կան»,- իսկ այդ խնդիրներից մեկը կապված է համատեղ սեփականության հետ. «Երբ համատեղ սեփականության մասնակիցներից մեկն օտարում է իր գույքն՝ իր բաժինը, այստեղ, ճիշտն ասած, առկա է լուրջ խնդիր. անձիք փաստացի զրկվում են իրենց սեփականության իրավունքից և չեն կարողանում որևէ ձևով պաշտպանել իրենց իրավունքը: Ես կարող եմ դա ուղղակի ասել, իսկ որոշ փաստաբաններ կհակադարձեն, որ առկա է ՍԴ որոշում, որով սահմանվում է՝ պետք է բոլորի համաձայնությունը լինի, բայց դատական պրակտիկայում այն չի գործում»,- եզրահանգեց պարոն Կիվիրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել