Կոռուպցիան պետական համակարգը քայքայող կոռոզիա է, և դրա դեմ արդյունավետ պայքարի կարևոր գործիքներից մեկը հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացնում է: «Հակակոռուպցիոն կրթության մարտահրավերները Հայաստանում» թեմայով Գյումրիում կայացած քննարկմանը հենց այս միտքն էր շեշտվում բանախոսների և մասնակիցների կողմից:
Քննարկումը կազմակերպվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» եռամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և ԵԱՀԿ-ի կողմից և իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ միասին: Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԵԻԱ գործադիր տնօրեն, ծրագրի դրամաշնորհների համակարգող Արտակ Սարիբեկյանը և մաղթեց արդյունավետ քննարկում:
«Միազգային փորձը ցույց է տալիս, որ կոռուցպիայի դեմ արդյունավետ պայքարը պայմանավորված է եղել նաև նրանով, որ լուրջ բարեփոխումներ են եղել կրթական համակարգում և դրա արդյունքում ձևավորվել է նոր մտածելակերպ ունեցող անհատներ, ովքեր, տեղ զբաղեցնելով պետական կառավարման համակարգում, էականորեն նվազեցրել են կոռուպցիոն»,- ասաց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը:
Նա նշեց նաև, որ ներկայումս հանրակրթական դպրոցներում «Հասարակագիտություն» և մի քանի բուհերի իրավաբանության ֆակուլտետներում դասավանդվող «Էթիկա» առարկաների շրջանակներում բավարար գիտելիքներ չեն փոխանցվում հակակոռուպցիոն պայքարի մասին: Անհարժեշտ է հակակոռուպցիոն կրթական ծրագրերը ընդլայնել:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը նշեց, որ հակոռուպցիոն կրթությունը երեք կարևորագույն նպատակ ունի` ազգաբնակչության իրավագիտակցության բարձրացում, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորում և արդարության ընկալում: Եվ այս նպատակներին հասնելու համար պետք է աշխատել և ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերով:
Միջազգային փորձագետը ներկայացրեց նաև կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն ունեցող Սինգապուրի, Հոնգ Կոնգի և Լիտվայի փորձը. այս երկրներում անհատական զրույցներ են ունենում քաղաքացիների հետ, նկարում են կոմիքսներ, սոցիալական գովազդներ, մուլտֆիլմեր, դետեկտիվ սերիալներ և այլն:
Քննարկմանը ներկա Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Գևորգ Գևորգյանը կարծիք հայտնեց, թե միջազգային հաջողված փորձը ոչ բոլոր դեպքերում կարող է նաև մեզ մոտ հաջողվել, քանի որ հայերն ունեն իրենց ազգային առանձնահատկությունները, սովորույթները: Օրինակ, եթե Հայաստանում մոտենան մարդկանց կամ նրանց բնակարաններ գնան, մարդիկ կկարծեն, թե «Եհովայի վկա» են:
Ի պատասխան այս դիտարկմանը Քարլ Ուլբրիխտը պատասխանեց. «Ես հայերի շփվում եմ 1991 թվականից: Եվ շատ եմ լսել «մենք ուրիշ ենք»: Որոշ չափով համաձայն եմ, բայց, ի վերջո, բոլորս մարդ ենք»:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող, փորձագետ Գայանե Գևորգյանը ներկայացրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզի դպրոցներում ոչ ֆորմալ հակակոռուպցիոն կրթական ծրագրեր են իրականցնել` շարադրությունների, նկարչական մրցույթներ են եղել, դատախաղ, վերապատրաստումներ դասավանդողների համար, և այս ընթացքում բախվել են խնդիրների. «Ի սկզբանե կանգնեցինք մեծ պատնեշի առաջ, դպրոցներում թույլ չէին տալիս ծրագրերը իրականցնել կամ հետաձգում էին, պատճառաբանությունը այն էր, թե եթե կոնկրետ հաստատությունում է հակակոռուպցիոն միջոցառում անցկացվում, ապա հասարակությունը մտածում էր, թե այնտեղ կոռուպցիոն ինչ-որ գործողություններ են նկատվել»:
Գ. Գևորգյանը հավելեց, որ իրենք կարողացել են կոտրել այդ կարծրատիպերը և այժմ իրենց պայքարին միացած քաղաքացիական հասարակության կազմակերպություններն այլևս նման խնդիր չեն ունենա, այժմ նույնիսկ կրթական հաստատություններն են հրավիրում իրենց մոտ նման ծրագրեր իրականացնելու համար: Նույնիսկ դպրոցներից մեկի ղեկավարությունն առաջարկել է հակակոռուպցիոն կրթական ծրագիրը պետականորեն ներդրվի դպրոցներում:
Հանդիպման ժամանակ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի օգնական Ռիմա Սարգսյանը ներկայացրեց ծրագրի իրականացման առաջին տարվա արդյունքները: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունների ուժեղացման նպատակով Երևանում և մարզերում 105 կազմակերպությունների (այդ թվում նաև լրատվամիջոցների) ներկայացուցիչների համար կազմակերպվել են 10 ուսուցումներ:
Կատարվում է նաև կառավարության հակակառուպցիոն ռազմավարության, 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագրի, նոր ընդունվելիք հակակոռուպցիոն ռազմավարության և այլ փաստաթղթերի մշտադիտարկում: Ստեղծվել է Հակակոռուպցիոն կոալիցիան, որին անդամակցում են ՀՀ մարզերից և Երևանից շուրջ 70 կազմակերպություն: Համապատասխան քայլեր են կատարվել նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության միջև կայուն երկխոսության խթանման ուղղությամբ` հակակոռուպցիոն մեխանիզմների ամրապնդման նպատակով:
Կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի մասին զեկույցով հանդես եկավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը: Նրան հարցեր ուղղվեցին հակառուոպցիոն ռազվարության և կառավարության կողմից վերջերս ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի գործունեության արդյունավետության վերաբերյալ:
Ա. Վարդանյանը նշեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականցնող Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, նաև Հակակոռուպցիոն կոալիցիան բազմիցս բարձրաձայնել է, որ կա երկու կարևոր խնդիր. 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մեջ որպես թիրախային ոլորտ ընտրված չէ սոցիալականը, և երկրորդ` հակակոռուպցիոն խորհուրդում ՔՀԿ-ների ներգրավվածությունը բավականին փոքր է. նախատեսված է ընդամենը երկու կազմակերպության ներկայացուցչի անդամակցություն:
Այլ միջոցառումներ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ
- Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է կրթությունից. հակակոռուպցիոն միջոցառում Կապանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ