Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Սինգապուրի Նախագահ Թոնի Թան Քենգ Յամին և վարչապետ Լի Սյան Լունին՝ Սինգապուրի առաջին վարչապետ Լի Քուան Յուի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք՝ Կիրակի օրը գիշերը, կյանքի 91 տարեկանում կյանքից հեռացավ «Սինգապուրի ժողովրդի հայր», Լի Քուան Յուն: Ինչպես տեղեկացվել էր մի քանի օր առաջ, նրան ծանր թոքաբորոբով հիվանդանոց էին տեղափոխել։ Լի Քուան Յուն, 1959 թվականից երբ Սինգապուրը անկախություն ձեռք բերեց, 31 տարի շարունակ Սինագպուրի վարչապետն է եղել։
Քաղաքական գործիչի նախաձեռնած տնտեսական բարեփոխումների շնորհիվ այս նախկին բրիտանական գաղութը տնտեսապես բարգավաճող երկիր դարձավ, չնայած այն հանգամանքին, որ իրավապաշտպանները քննադատում էին քաղաքացիների քաղաքական և անձնական ազատությունների սահմանափակումները։
Մանրամասներն՝ այստեղ: