The Guardian-ի փոխանցմամբ ԱՄՆ Գերագույն Դատարանը կքննի հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց ձերբակալելիս ոստիկանության կողմից նախազգուշական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության հարցը:
2008 թ. օգոստոսին Սան Ֆրանցիսկոյում, ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ կրակել են 56-ամյա Թերեզա Շիհանի վրա, որը տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Ոստիկանները նրան պետք է տանեին հոգեբանական ստուգման, երբ նա սկսել է դանակով սպառնալ նրանցից մեկին: Դրանից հետո ոստիկանները հինգից վեց անգամ կրակել են նրա վրա, ընդ որում գնդակներից մեկը դիպել է կնոջ գլխին: Նա ողջ է մնացել, սակայն երկու վիրահատության է ենթարկվել:
Շիհանը դատի է տվել ոստկաններին: Գործը կլսվի ԱՄՆ Գերագույն դատարանում, որտեղ կքննարկվի ոստիկանների վարքագծի կանոնակարգումները, երբ նրանք գործ ունեն հոգեկան շեղումներ կամ սահմանափակումներ ունեցող անձանց հետ:
Պատրաստեց Աշխեն Ներսիսյանը