ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (բուք է, տեսանելիությունը բավականին ցածր), Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ, Գավառ-Սևան ավտոճանապարհները, Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը, Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ձյուն է տեղում:
Մ2 միջպետական ավտոճանապարհի Տիգրանաշեն-Ելփին ճանապարհահատվածում առկա է մառախուղ (տեսանելիությունը 50-100 մ):
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: