«Նուբարաշենք» քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին արձակված կրակոցները, որոնց հետևանքով սպանվեց երեք մարդ, հատուկ է քրեական աշխարհին, և նույնիսկ ամենապաշտպանված երկրներում էլ նման «պարզաբանումներ» լինում են: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Դա քրեական աշխարհին հատուկ հարցերի լուծման ձև է: Բայց երբ խոսում ենք մեր երկրի ընդհանուր վիճակի մասին, ապա այստեղ նույնպես տիրում է քրեական մթնոլորոտ և հենց քաղաքական դաշտում էլ պարզաբանումները նման կերպով են կատարվում»,- ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակված կրակոցների հետևանքով սպանվել են քրեական հեղինակություն, 43-ամյա Լևոն Ղազարյանը, ով հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» մականվամբ, և նրա մտերիմներ 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը (Դերո) և 30-ամյա Մեսրոպ Նազարյանցը (Մոսո):