Երկաստիճան դատական համակարգի անցնելու դեպքում կզգացվեն դրական տեղաշարժեր. փաստաբան

«Վերաքննիչ դատարանի որոշումները շատ երկար են տևում և այն կայացնում է ոչ պրոֆեսիոնալ և անիմաստ որոշումներ»,- փոխանցեց փաստաբան Անի Շերոյանը: Նրա կարծիքով՝ նպատակահարմար է, որպեսզի եռաստիճան դատական համակարգը փոխվի երկաստիճանի:

Փաստաբանը հիշեցրեց, որ Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում այդ ուղղությամբ գործողություններ են իրականացվում: Հայեցակարգում առաջարկվում է դատական ատյանների քանակը կրճատել՝ եռաստիճանից դարձնելով երկաստիճան՝ երկրորդ ատյանում վերաքննության և վճռաբեկության լիազորությունները ներառելու պայմանով:

Ըստ Անի Շերոյանի` երկաստիճանի անցման դեպքում, կարճ ժամանակահատվածում կզգացվեն դրական տեղաշարժեր դատական համակարգում. «Առաջին հերթի ժամկետների առումով դրական առաջընթաց կլինի, բացի այդ կկրճատվեն քաղաքացու ավելորդ ծախսերը, քանի որ Վճռաբեկ դատարան հիմնականում դիմում են փաստաբանի միջոցով, ինչը մարդու իրավունքների խախտում է»,- նշեց տիկին Շերոյանը:

Նշենք, որ ներկայունս Հայաստանում գործում է եռաստիճան դատական համակարգ՝ Առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ դատարան և Վճռաբեկ դատարան:

Ելենա Արամյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել