Ավտովթար Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկում

Փետրվարի 17-ին, ժամը 07.28-ի սահմաններում փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 273 US 65 և «Սամանդ» մակնիշի 34 DT 854 պետհամարանիշներով ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չի հայտնաբերվել:

«Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ե.–ը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Հրշեջ մեքենաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել