Երևան-Մոսկվա ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել հոլանդացու պատճառով

Այսօր Tass-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, հաղորդել է, որ Երևան-Մոսկվա ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Վոլգոգրադում ուղևորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան:

Աղբյուրը մանրամասնում է, որ ուղևորներից մեկը, ով եվրոպական երկրի քաղաքացի է, վազել է ինքնաթիռում և թակել օդաչուների դուռը:

Իսկ մեկ այլ ռուսական աղբյուր` LifeNews կայքը տեղեկություն է տարածել, որ նշյալ անձը եղել է  Նիդերլանդների թագավորության քաղաքացի հանդիսացող 36-ամյա Ռոննի Փեթրուս Ջոզեֆինան: Նա տրանզիտով Նիդերլանդներ է թռչելիս եղել: Հոլանդացին հայտարարել է, որ ինքը Նիդերլանդների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է եղել:

Իրավապահ համակարգում` LifeNews-ի աղբյուրները հաղորդել են, որ հոլանդացին իր մեքենայով Ամստերդամից եկել է Հայաստան` Բուլղարիայով ու Թուրքիայով տրանզիտով: Հայաստանից նա մեկնել է Վրաստան, սակայն նորից վերադարձել է և որոշ ժամանակ մնացել Երևանում, այնուհետև գնացել Սիրիա, սակայն այդտեղից էլ կրկին վերադարձել է Հայաստան:

Նա իր մեքենան թողել է Հայաստանում և թռչել հայրենիք, թռիչքի ընթացքում էլ տեղի է ունեցել դեպքը: Հոլանդացու խոսքերով` ինքնաթիռում նա ինքնազգացողություն է ունեցել, որ իրեն ցանկանում են վնաս պատճառել, դրա համար էլ սկսել է օգնություն խնդրել: Հաղորդվում է, որ օտարերկրյացին սթափ վիճակում է եղել, իրավապահները նրա արյան մեջ չեն հայտնաբերել ոչ ալկոլոհ, ոչ էլ թմրանյութ, ինչպես նաև զենք չի եղել Ռոննինի մոտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել