ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի` 2009 թ. օգոստոսի 8-ի N 458-Ա հրամանի համաձայն` գերատեսչության ենթակայության բոլոր թանգարաններում յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը թանգարանները գործում են անվճար: Նույն հրամանի համաձայն նախատոնական և հանգստյան օրերի նախօրեին այցելուների մուտքը թանգարանների ցուցահանդեսային մաս ավարտվում է մեկ ժամ շուտ: Թանգարանների ցանկն ու ազատ օրերի ժամանակացույցը կարող ենք ներբեռնել` այստեղ: