Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

ՀՀ Արդարդատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 4-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն.Կ.-ին կարճատև տեսակցության եկած կնոջ՝ Ա.Կ.-ի խուզարկությամբ թաց անձեռոցիկի միջից առգրավել են 1,621 գրամ ընդհանուր կշռով, «B-8» դաջվածքով դեղահաբեր:

Փետրվարի 5-ին, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն.Ն-ի մոտ երկարատև տեսակցության եկած ամուսնու՝ Հ.Ն.-ի վերարկուի թևի միջից առգրավել են կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որում առկա էր 0,7 գրամ ընդհանուր կշռով դեղնականաչավուն, կանեփանման զանգված:

Հայտնաբերված զանգվածներն ուղղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Լուսանկարը՝ ced.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել