Կանանց վրաերթի ենթարկած վարորդները հայտնաբերվեցին

Հունվարի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1959 թ. ծնված Մարինե Դ.-ին վրաերթի ենթարկելու մասին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 16-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Հարություն Հ.-ն և խոստովանել, որ նշված վրաերթը, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Քննությունը շարունակվում է:

***

Հունվարի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել Ազատության պողոտայի թիվ 11 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1941 թ. ծնված Սվետլանա Պ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 16-ին, ժամը 15.20-ին, բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Անանիա Հովհաննիսյանը և խոստովանական բացատրություն տվել, որ ինքն է վրաերթի ենթարկել կնոջը՝ իր վարած «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենայով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել