ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 28-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի դրույթները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքը և դրանով պայմանավորված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով, 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը՝ որոշում եմ.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-543-Ա հրամանագիրը»:
Այսպիսով` ցուցակը հաստատող հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելով` նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն է առաջանում: