ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ հայտնի է Գյումրիում կատարված սպանության զոհերի ինքնությունը:
Գյումրիում այսօր սպանվել է ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, նույն ընտանիքի մայրը Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին Արմեն Ավետիսյանը և դուստրը` Աիդա Ավետիսյանը, ընտանիք հարսը Արաքս Ավետիսյանը, ինչպես նաև Հասմիկ Ավետիսյանը` 2 տարեկան երեխան:
Սոնա Տռուզյանը նաև փոխանցեց, որ սպանության մեջ կասկածվող ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ում կոշիկները հայտնաբերվել են դեպքի վայրում, դեռ չի հայտնաբերվել:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի` սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: «Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը: Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին»,- նշված է հաղորդագրությունում: