Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 26-ին, ժամը 05.30-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 42/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 42-ամյա օտարերկրացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13.50-ին, Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՈւԱԶ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 09.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 56 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը բուժօգնության է ներկայացվել նաև հիշյալ քաղաքացուհու հետ վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.00-ին, Երևանի Շիրակի փողոցում գտնվող ընկերության շինության պատին է բախվել է «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 05.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթը կատարած անձի ինքնությունը, ավտոմեքենան` «Ֆորդ Տրանզիտ»:
Վարորդը բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 17.10-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 25-ին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Հունդայի» և «Նիսան» ավտոմեքենաների բախման հետևանքով` լինելով «Հունդայի»-ի մեջ որպես ուղևոր:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 14.15-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 3 շինության դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 07.10-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ատոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ճանապարհի 77-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Մասիս քաղաքի 9-րդ փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 203-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել