Փաստաբան Երեմ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է.
«Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դավիթ Հարությունյան) թիվ ԵԱՆԴ/0011/01/14 քրեական գործով երկու պաշտպանյալներիս արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը) առաջադրված մեղադրանքներում»։