Խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Լորիկ Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Լորիկ Վ.-ի հաղորդման` իր քրոջ որդին` ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցը, ՀՀ պաշտպանության նախարարությունից իրեն` որպես անօթևանի, բնակարան ձեռք բերելու համար հատկացվող գումարը իբրև շուտ ստանալու համար, իր վստահությունը չարաշահելով, վերցրել է լիազորագիր, ինչի հիման վրա բանկից ստացել է հատկացված 13 մլն. 800 հազ. ՀՀ դրամը, որից 8 մլն. 960 հազ. ՀՀ դրամը տվել է իրեն, իսկ 4 մլն. 840 հազ. ՀՀ դրամը` խաբեությամբ հափշտակել:

Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել