ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին

Դեկտեմբերի 5-ին, ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 9-րդ կմ-ում  «ԶԻԼ 130» մակնիշի (վարորդ Ա. Մ., ծնվ. 1958 թ.) 39 LO 838 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել