Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 17-ին, ժամը 19.30-ին,  «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 107/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է   հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 20.00-ին,  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զավարյան փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 19 պոլիկլինիկայի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 11.15-ին,  «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, ապա  բախվել մայթեզրին կայանված  «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ակնակապճի արյան զեղում և գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 59-ամյա մի կին:
Պարզվել է, որ նոյեմբերի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի Հայանիստ գյուղի հատվածում իրար են բախվել «Օպել Օմեգա» և   «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 61 հասցեի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Զաֆիրա»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին իրար են բախվել   «Օպել Սինդրա»  և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել