Երևանի ավագանու որոշման որոշ նախագծեր կներկայացվեն հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստի ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, քննարկվել է Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի», ինչպես նաև «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու հարցը:

Հարցուպատասխանի ժամանակ խորհրդի անդամները հանդես են եկել նախագծերի ներկայացման ձևաչափի վերաբերյալ իրենց մոտեցումներով ու առաջարկներով:
Այնուհետ խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել են օրակարգում ներառված նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու որոշումը:

Լուսանկարը՝ yerevan.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել