Արա Զոհրաբյանը՝ Լոնդոնում իրավական տարվա բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 2014թ. սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին մասնակցել է Անգլիայի և Ուելսի իրավական տարվա բացման պաշտոնական արարողությանը ։
Արարողությանը մասնակցել են մի շարք երկրների (քաղաքների) փաստաբանների պալատների (միությունների) ղեկավարներ, մասնավորապես՝ Ավստրալիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Չինաստանի, Կանադայի, Չեխիայի, Ֆրանսիայի (Փարիզ), Ֆինլանդիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Իտալիայի, Կորեայի, Մեքսիկայի, Իսպանիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի և այլն։
Տեղի է ունեցել նաև փաստաբանների պալատների ղեկավարների կլոր սեղան քննարկումը՝ դատաքննության հրապարակայնության վերաբերյալ թեմայով։
Ավարտին, Լորդերի պալատում փաստաբանական համայնքների ղեկավարներին է ընդունել արդարադատության հարցերով պետական քարտուղար և լորդ կանցլեր Քրիս Գրեյլինգը։

Լուսանկարը՝ advocates.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել