Ոստիկանությունն ամփոփեց 2014թ. 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Օրակարգում վարչության և ենթական ստորաբաժանումների ծառայողների կողմից 2014 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր, որի զեկուցմամբ հանդես եկավ Երևան քաղաքի վարչության շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Նշվեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձնակազմը հաշվետու ժամանակաշրջանում աշխատել է ծանրաբեռնված, միևնույն ժամանակ՝ լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը` պահպանելով հասարակական կարգ ու կանոն մայրաքաղաքում:
2014 թ. 9 ամիսների ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 5950 դեպք, որը 350 դեպքով կամ 5.6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողությունների նվազում 85 դեպքով, անձի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 19-ով, 77 դեպքով նվազել են մարմնական վնասվածքները:
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 235 դեպքով, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարները` 125-ով, իսկ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն աճել են 6 դեպքով:
Անցկացված օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ անցած 9 ամիսների ընթացքում առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 101 միավոր հրազեն, 7.3 կգ պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի շուրջ 20.000 փամփուշտ: 
Հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 675 անձ: 
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը 2014 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով դրական` տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, բացահայտման աշխատանքների ցուցանիշը բարձրացնելու և անձնակազմի կատարողական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարը և տեսանյութը՝ police.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել