Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցվում են`
1) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում մինչև համապատասխան վերջնական որոշման ընդունումը.
2) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կարող է նրա լիազորությունների դադարեցման հիմք հանդիսանալ` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:
Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Քննչական կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է քննչական կոմիտեի նախագահը: Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է: