Ինչպես հաղորդում է ՀՀ Փաստաբանների պալատի վերապատրաստման հարցերի համակարգող Անի Ղարիբյանը, 2014 թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 18։30-ին տեղի կունենա «Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ» թեմայով վերապատրաստման դասընթաց։
2014 թվականի հոկտեմբերի 21-ին նախատեսվող «Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակցության տեղերը լրացված են, և նոր գրանցումներ այդ օրվա համար չենք կարող այլևս կատարել։
Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 05.02.2014թ. թիվ 3/6-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամաքանակի և կարգի համաձայն՝ Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» թեմայով դասընթացների առնվազն 3 ժամ մասնակցությունը պարտադիր է:
Որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ: