Կամո Ադամյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի առաջարկով: Որոշման նախագծում ներկայացված հիմքերից պարզ է դառնում, որ նա ազատվել է աշխատանքից անձնական դիմումի համաձայն: