Կամո Ադամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար։ Կառավարության նիստի ժամանակ գործադիրը հաստատեց Արդարադատության նախարարի ներկայացրած որոշման նախագիծը:
«Կամո Ադամյանը քաղծառայողի երկար տարիների աշխատանքային փորձ ունի, բավականին երկար ժամանակ է աշխատում է նաև Արդարադատության նախարարությունում: Եղել է ներքին աուդիտի բաժնի պետ, նաև վերջին մեկ-երկու ամիսներին եղել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, գերազանց հանձնել է համապատասխան քննությունները Քաղաքացիական ծառայության խորհրդում»,- ասաց նախարարը:
Հիշեցնեք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Նունե Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից և աշխատանքի անցել ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական: