Կամո Ադամյանն ազատվեց աշխատանքից

Կամո Ադամյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի առաջարկով: Որոշման նախագծում ներկայացված հիմքերից պարզ է դառնում, որ նա ազատվել է աշխատանքից անձնական դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ Կամո Ադամյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2014 թվականի հունվարին` Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի առաջարկությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել