Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակվել` Գեորգի Մարտիրոսյանը և Նունե Հովհաննիսյանը:
Հրամանագրում մասնավորապես ասվում է`
«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքի 40-րդ հոդվածով և հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները` որոշում եմ.
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել`
Գեորգի Մարտիրոսյանին` Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով
Նունե Հովհաննիսյանին` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով:
- Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 15-ից»: