Սերժ Սարգսյանի հրամանագրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակվել

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակվել` Գեորգի Մարտիրոսյանը և Նունե Հովհաննիսյանը:

Հրամանագրում մասնավորապես ասվում է`

«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքի 40-րդ հոդվածով և հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները` որոշում  եմ.

  1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել`

Գեորգի Մարտիրոսյանին`   Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով

Նունե Հովհաննիսյանին` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով:

  1. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 15-ից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել