Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը

Մեղադրական եզրակացությամբ նախաքննության ավարտը որպես դատավարական ինքնուրույն ինստիտուտ, բնութագրվում է ոչ միայն մեղադրական եզրակացություն կազմելով, այլև դատավարական մի շարք այլ գործողությունների իրականացմամբ: Մասնավորապես, նախաքննության ավարտում ասելով, քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է մի շարք գործողություններ, համաձայն որի դատավարական այս փուլի ընթացքում դատավարության մասնակիցները տեղեկացվում են քրեական գործի քննության ավարտի և գործի նյութերին ծանոթանալու իրենց իրավունքի մասին,  ներկայացվում է գործի նյութերը դատավարության մասնակիցներին` ծանոթանալու համար, այդ մասին կազմվում է արձանագրություն, լուծվում է նախաքննությունը լրացնելու վերաբերյալ դատավարության մասնակիցների միջնորդությունների հարցը, եթե այդպիսիք կան, իրականացվում է դատախազական հսկողություն նախաքննության ավարտման նկատմամբ:

Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից: Նկարագրական-պատճառաբանական մասում քննիչը շարադրում է հանցագործության հանգամանքները, մեղադրյալին, ինչպես նաև տուժողին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները: Եթե քրեական հետապնդումը հարուցվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ապա այդ մասին պետք է նշվի մեղադրական եզրակացության նկարագրական – պատճառաբանական մասում։

Իսկ, ահա եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը` նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը:

Քննիչն ստորագրում է մեղադրական եզրակացությունը` նշելով այն կազմելու ժամանակը և տեղը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել