Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնը: Այսօր նման որոշում է կայացրել Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ պատգամավորը 2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման ժամանակ վիրավորել էր դահլիճում բողոքի ակցիա նախաձեռնած լրագրողներին` ասելով. «Սրանց ստեղից ս… արեք»:
Պատգամավորի էթիկայի կանոնի խախտման փաստն արձանագրելու համար Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով դիմում էին ներկայացրել լրագրողներ Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանը և Հակոբ Կարապետյանը:
Լուսանկարը` hetq.am-ի
Իրավաբան.net