Անչափահաս աղջկը դարձել է թրաֆիքինգի զոհ. երիտաարդը կալանավորված է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությմաբ շարունակվում է 25-ամյա Ռուբեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս 2011թվականի հուլիս ամսին անչափահասներ՝ 18 տարին չլրացած Արմինե Կիրակոսյանին և Լուիզա Զաքարյանին սեռական շահագործման նպատակով հավաքագրելու և ՀՀ պետական սահմանը հատելով՝ Հայաստանից Ռուսաստանի Դաշնության նրանց տեղափոխումը կազմակերպելու և այնտեղ վերջիններիս պոռնկության շահագործման դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել իր հետ սիրային կապի մեջ գտնվող Արփինե Վարդանյանի հետ:

Արմինե Կիրակոսյանի հետ ամուսնանալու, նրան ՌԴ Վոլգոգրադ քաղաք՝ իր ծնողների մոտ մշտական բնակության տեղափոխելա, այնտեղ ընտանեկան բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով կարողացել է հավաքգրել նրան:

Նշենք, որ աղջկան խաբելու և իր ասածներն առավել համոզիչ դարձնելու նպատակով Արփինե Վարդանյանին ներկայացրել է իբրև իր մորաքրոջ աղջիկ:

Արփինե Վարդանյանի հետ նախնական համաձայնության գալով փորձել են Արմինե Կիրակոսյանի ընկերուհուն՝ Լուիզա Զաքարյանին ևս հավաքագրել և տանել Վոլգոգրադ քաղաք, սակայն չեն կարողացել հանցավոր մտադրությանն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ վերջինիս կողմից ՌԴ մեկնելուց հրաժարվելու պատճառով։

Այնուհետև ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով Արմինե Կիրակոսյանի շահագործման նպատակով տեղափոխել են ՌԴ Մինվոդի քաղաք, որտեղ վերջինիս փախուստը կանխելու նպատակով վերցրել են նրա անձնագիրը, ապա բռնություն գործադրելով՝ նրան ծեծի ենթարկելով փորձել են ներգրավել պոռնկության շահագործման մեջ՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց, սակայն տեսնելով, որ վերջինս համառորեն հրաժարվում է, նրան ներգրավել են այլ շահագործման՝ հարկադիր աշխատանքի մեջ և 2011 թ֊վականին հուլիսի 12-ից մինչև հուլիսի 28-ը դրել և պահել են շահագործման մեջ՝ պարտագրելով Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ։

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կողմերի անունները հասկանալի պատճառներով փոխված են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել