ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 26-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, իսկ Նախագահի ապրիլի 27-ի հրամանագրով վերանշանակվել է նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնում:
Իրավաբան.net-ը ներկայացնում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի կեսնագրությունը:
Ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին, Երևանում:
1990թ. ավարտել է Երևանի թիվ 28 միջնակարգ դպրոցը:
1990թ. ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։
1991թ. տեղափոխվել եւ 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
1993-1996թ.թ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն։
1995թ.1996թ. համատեղությամբ ավարտել է նաեւ Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան “Կրթության եւ վերապատրաստման համակարգերի ծրագրավորում” մասնագիտությամբ։
1997-1998թ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
1998թ. ապրիլի 13-ից եղել է ՀՀ նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
2000-2006թ.թ.եղել է ՀՀ նախագահի առաջին օգնականը։
2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։
2007թ. հունիսից մինչեւ 2008թ. ապրիլ ամիսը զբաղեցել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։ Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։
ՀՀ նախագահի 2008 թ. մայիսի 6-ի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ:
ՀՀ նախագահի 2012թ. հունիսի 16-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ՀՀ փոխվարչապետի պաշտոնում:
Նույն պաշտոններում վերանշանակվել է նաև ՀՀ նախագահի 2013թ. մայիսի 8-ի համապատասխան հրամանագրերով:
Նույն պաշտոններում վերանշանակվել է նաև ՀՀ նախագահի 2014թ. ապրիլի 26-ի և 27-ի համապատասխան հրամանագրերով:
Պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հուշամեդալներով:
Մանկավարժական գիտությունների թեկնածու է։
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։