Իրավաբան.net-ը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Գուրգենի Խաչատրյանի կենսագրությունը:
Ծնվել է 1955թ. նոյեմբերի 26-ին, Շիրակի մարզի Ամասիա գյուղում:
Կրթություն
- 1977թ.-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը
- 1987թ.-ին ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը
Մասնագիտությունը` «Արդյունաբերական էլեկտրոնիկա» և «Հաշվապահական հաշվառումև տնտեսական գործունեության վերլուծություն»: Ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների և տնտեսագետի որակավորում:
Աշխատանքայինգործունեություն
- 1977-1978 թթ. – Ինժեներ-էլեկտրոնիկ, «Էլեկտրոն» գործարան
- 1978-1984 թթ. – Սկզբնական կազմակերպության քարտուղար, 2-րդքարտուղար, ՀԼԿԵՄ Նաիրիի շրջանային կոմիտե
- 1984-1986 թթ. – Բաժնի վարիչ, Գ.Աղաջանյանի անվան սովխոզ տեխնիկում
- 1986-1989 թթ. – Սկզբնական կուսակցական կազմակերպության ազատվա ծքարտուղար, Նոր-Գեղիի սովխոզ տեխնիկում
- 1989-1996 թթ. – Առաջին փոխտնօրեն, Նաիրի ագրոֆիրմա
- 1996 թ. – Հրազդանի հարկային տեսչության պետի տեղակալ
- 1996-1999 թթ. – Մաշտոցի շրջանի հարկային տեսչության պետ
- 1999-2000 թթ. – Էրեբունու շրջանի հարկային տեսչության պետ
- 2000 թ.- Շահումյանի շրջանի հարկային տեսչության պետ
- 2000-2001 թթ. – ՀՀ Պետական եկամուտների նախարարության հարկային վարչության պետի տեղակալ
- 2001- 2008 թթ. – ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
- 2008 թ. – ՀՀ ԿԱ ՄՊԿ նախագահ
- 2008 – 2014 թ.թ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
- 2014 թ. – ՀՀ ֆինանսների նախարար
Այլ տվյալներ
2011 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ մաքսային ծառայության Գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր