Ֆինանսների նորանշանակ նախարարի կենսագրությունը

Իրավաբան.net-ը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Գուրգենի Խաչատրյանի կենսագրությունը:

Ծնվել է 1955թ. նոյեմբերի 26-ին, Շիրակի մարզի Ամասիա գյուղում:

Կրթություն

  • 1977թ.-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը
  • 1987թ.-ին ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը

Մասնագիտությունը` «Արդյունաբերական էլեկտրոնիկա» և «Հաշվապահական հաշվառումև տնտեսական գործունեության վերլուծություն»: Ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների և տնտեսագետի որակավորում:

Աշխատանքայինգործունեություն

  • 1977-1978 թթ. – Ինժեներ-էլեկտրոնիկ, «Էլեկտրոն» գործարան
  • 1978-1984 թթ. – Սկզբնական կազմակերպության քարտուղար, 2-րդքարտուղար, ՀԼԿԵՄ Նաիրիի շրջանային կոմիտե
  • 1984-1986 թթ. – Բաժնի վարիչ, Գ.Աղաջանյանի անվան սովխոզ տեխնիկում
  • 1986-1989 թթ. – Սկզբնական կուսակցական կազմակերպության ազատվա ծքարտուղար, Նոր-Գեղիի սովխոզ տեխնիկում
  • 1989-1996 թթ. – Առաջին փոխտնօրեն, Նաիրի ագրոֆիրմա
  • 1996 թ. – Հրազդանի հարկային տեսչության պետի տեղակալ
  • 1996-1999 թթ. – Մաշտոցի շրջանի հարկային տեսչության պետ
  • 1999-2000 թթ. – Էրեբունու շրջանի  հարկային տեսչության պետ
  • 2000 թ.- Շահումյանի շրջանի հարկային տեսչության պետ
  • 2000-2001 թթ. – ՀՀ Պետական եկամուտների նախարարության հարկային վարչության պետի տեղակալ
  • 2001- 2008 թթ. – ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
  • 2008 թ. – ՀՀ ԿԱ ՄՊԿ նախագահ
  • 2008 – 2014 թ.թ.  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
  • 2014 թ. – ՀՀ ֆինանսների նախարար

Այլ տվյալներ

2011 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ մաքսային ծառայության Գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր

Իրավաբան.net   

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել